Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ուղիղ. Արցախի նախագահները եկել են դատարան

Ռոբերտ Քոչարյանն իր ելույթը ընդհատեց եւ տեղեկացրեց, որ Արցախի ներկա եւ նախկին նախագահները եկել են դատարան։ Եթե ճիշտ  է ընդհատել եւ շարունակել  նրանց գնալուց հետո՛։ Նրանք երաշխավորելու են, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի։

Այս պահին ընդմիջում է։  Դատարան է եկել նաեւ Գլխավոր դատախազը։

Դատական նիստը շարունակվում է եւ Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ ինքը կատարել է իր պարտականությունները

«Ասում են՝ բանակը ներքաշվել է ....  Բանակը չի մասնակցել քաղաքական միջոցառումների, չկա  փաստ, որ ներգրավված է եղել... Ամբողջ մեղադրականը առանց փաստերի է, հայտարարություններ են»,-ասաց նա։ Օրենքը. ըստ նրա, հավասարաչափ արգելում է քաղաքականությամբ զբաղվել նաեւ ոստիկանությանը։ Քոչարյանը մի այլ համեմատություն արեց։

«Հայաստանում հոկտեմբերի 27-ի  հետ կապված, այն ժամանակ շենքը վերսկսվում էր ռազմական ոստիկանության կողմից, սա սահմանադրական կարգի խախտո՞ւմ էր»,-ասաց նա՝ ընդգծելով այն ժամանակ այդ էր արդյունավետ։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանդրական կարգի տապալման համար։

Նա իր ելույթը կրկին ընդմիջեց, քանի որ ներս մտան Արցախի նախագահները դահլիճ, եւ նրանց դիմավորեցին ծափերով։ 

Նրանք դատարան են եկել երաշխավորելու համար, որ եթե Ռոբերտ Քոչարյանը մնա ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը։

Դատավորի հարցին, թե պնդում է իր երաշխավորությունը, Արկադի Ղուկասյանը պատասխանեց՝ այո։  Նույն դրական պատասխանը տվեց Արցախի ներկայիս նախագահը։

Նախագահներից յուրաքանչյուրը 500 հազարական դրամ գրավ են մուծելու: Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը ներկայացրեց կողմերին նրանց իրավունքներն ու պարտականությունները։

Թե Արկադի Ղուկասյանը, թե Բակո Սահակյանը իրենց ստորագրությամբ հաստատեցին իրենց երաշխավորագիրը։

Դատարանը միջնորդությունը կքննարկի խորհրդակցական սենյակում։

«Դատարանը կողմերին տեղեկացնում է, որ ներկայացված միջնորդությունը դատարանը քննության կառնի խորհրդակցական սենյակում դատական ակտ կայացնելիս։ Դատական նիստը շարունակվում է»,- հայտարարեց դատավորը։

Քոչարյանը շարունակում է իր ելույթը՝ նշելով, որ կոպտորեն ոտնահարվել է իր անձեռնմխելիության իրավունքը։  Մեղադրող կողմը ռեպլիկ թույլ տվեց եւ սկսվեց բանավեճ երկու կողմերի միջեւ։

«Ինչ ուզեմ ասելու եմ, եւ նստած լսելու ես»,- գլխավոր դատախազի ռեպլիկներին ի պատասխան ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն արձագանքել էր հայտարարությանը, թե մեղադրանքն ապօրինի է։

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում շարունակեցին լսել Քոչարյանի ելույթը մինչեւ այն պահը, երբ դատավորը որոշեց նիստը շարունակել փակ՝ հաշվի առնելով,որ Քոչարյանը պետական գաղտնիք կարող է հրապարակել։

 

Բակո Սահակյանի եւ  Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը


«Հաշվի առնելով Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաստակը հայկական երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկայական ավանդը Արցախյան պատերազմում և հայոց բանակաշինության մեջ, երաշխավորում ենք՝ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Երաշխավորում ենք ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա ներկայանալը դատարան և դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում ենք՝ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»,֊ ասվում է երաշխավորության մեջ: