Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա կենդանիների խոշտանգման դեմ (տեսանյութ)

Տեսանյութեր Հասարակություն
ORF1QJlBOEmSSeFY

Կենդանասերները զբոսանք-ակցիա իրականացրեցին Ազատության հրապարակից դեպի ՀՀ կառավարության շենք՝    բողոքելով  կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքից։

Ազատության հրապարակում նրանց մոտեցավ և իր աջակցությունն հայտնեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

 Սակայն պատգամավորը չխոսեց տեսախցիկների առջև։

Ակցիայի մասնակիցներից Սիրանուշ Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ են, որ կենդանիների խոշտանգման դեմ օրենքը լրամշակման փուլում է, իսկ ակցիայի նպատակն է ցույց տալ, որ իրենք հետևողական են կենդաների իրավունքների պաշտպանության հարցում։

Ցուցարարների Հրազդանի բնակչուհի Զինա Բայրոյանն ասաց, որ ամեն օր ականատես է լինում կենդանիների հանդեպ դաժանությանը։ «Գիշերը ժամը 12-ի կողմերը լսեցի ահավոր կաղկանձ։ Նայեցի պատուհանից երկու հոգի սպանում էին կենդանուն, և երկու շուն էին վազում այդ պահին, երկուսին էլ հրացանով սպանեցին»,- պատմեց նա։

Լրագրողի այն դիտարկմանը, որ երբեմն կենդանիներն են հարձակվում մարդկանց վրա, ակցիայի մասնակիցը պատասխանեց՝ եթե կենդանուն չցավեցնեն, չխփեն, կենդանին չի հարձակվի։

Ցուցարարներից Մանուկ Մանուկյանն ասաց, որ բացի մարդկանց օրինական պատասխանատվության ենթարկելուց, նախ պետք է մարդկանց վերաբերմունքը փոխել կենդանիների հանդեպ։ Իսկ լրագրողի հարցին, թե մարդկանց վրա հարձակվող շների պարագայում ինչ քայլերի է պետք դիմել, Մանուկյանն ասաց, որ, օրինակ, կարելի է մեկուսացնել առանձին կացարաններում, կատարել թափառող կենդանիների ստերջացում։