Բացել լրահոսը Փակել լրահոսը
Region Capture
A A
Հասարակություն

Արտակարգ իրավիճակում վիրավորված օդաչուն փոխհատուցում է պահանջում (տեսանյութ)

Հաշմանդամություն ունեցող օդաչուները շարունակում են պահանջել կառավարությունից վերականգնել  ժամանակին իրենց նշանակված թոշակները։

Օդաչու-հրահանգիչ Միխայիլ Անդրեասյանը նշում է,  որ 1992 թվականին նշանակվել է փոխհատուցում, որը ստացել է մինչև 2004 թվականի օգօոստոսի 1-ը:

«Բոլորի համար մայիսի 9-ը  եռատոն է, բայց ինձ համար քառատոն է, քանի որ երրորդ ծնունդս է:  Առաջին անգամ վիրավորվել եմ 1992 թվականի մարտի 27, իսկ երկրորդ անգամ Սիսիանում՝ մայիսի 9-ին, ինքնաթիռով վիրիավորներ տեղափոխելու ճանապարհին: Ինքնաթիռը կիսավառ վիճակում բոլորին տեղափոխել եմ, և բոլորը փրկվել են»,-ասում է նա։

Միխայիլ Անդեասյանը արդեն մոռացել է  քանի անգամ է դիմել կառավարությանը այս  տարիների ընթացքում. «էնքան ենք դիմել, որ արդեն հոգնել ենք»:

Ջեմմա Հովհաննսյանի որդին զոհվել է  2001թվականին  Իրանում։  Անձնակազմը բաղկացած է եղել  5 հոգուց:  Ընտանիքը նպաստ է ստացել  մինչև 2008 թվականը: Նա նույնպես դիմել է տարբեր մարմինների. սակայն ոչ մի պատասխան չի ստացել։