Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ekmalyan nkar
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Մեր մեղավորությունը այն է, որ պետությանը հավատացել ենք» (տեսանյութ)

 Արդեն 13 տարի է, ինչ Եկմալյան փողոցի տները քանդել են խոստանալով, որ տեղում շենք կկառուցեն, մեզ էլ բնակարաններ կտան, սակայն մինչ այսօր ոչ մեկիս բնակարանով չեն ապահովվել».- Կառավարոթյան շենքի առջև բողոքում են Եկմալյան փողոցի նախկին բնակիչները;

«2007 թվականին  պայմանագիր են կնքել, որ 2-3 տարի հետո պետք է մեզ բնակարանով ապահովվեն,  բայց պայմանագիր կնքողին դատեցին, քանի որ տվյալ անձը մի  քանի հոգու նույն բնակարանը վաճառել էր: Իրեն դատեցին, մեզ էլ ասեցին համբերեք ու տենց համբերում ենք մինչև այսօր: Փաստորեն մեր մեղավորությունը այն է, որ պետությանը հավատացել ենք». նշում է Գայանե Պապոյանը:

Բնակիչների խոսքով իրենք դիմել են քաղաքապետարան և գլխավոր ճարտաապետ Արթուր Մեսչյանը ասել է, որ այժմ չի թույլատրվում քաղաքի կենտրոնում շենքեր կառուցել, սակայն խնդրին այլ լուծում չի առաջարկել: