Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0129668
A A
Քաղաքականություն

Հայտնի չէ՝ երբ կգա Բակո Սահակյանը դատարան

Ե՞րբ կգան Արցախի նախկին եւ ներկա նախագահները Երեւան՝  դատարանում անձամբ երաշխավորելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար։

«Դեռևս հստակ որևէ բան չեմ կարող ասել, իսկ Արկադի Ղուկասյանի վերաբերյալ կապ հաստատեք իր գրասենյակի հետ»,- պատասխանեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ եթե հստակեցում լինի, անպայման տեղեկություն կտարածվի:

Հիշեցնենք, երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը Նախագահների երաշխավորագիրը ներկայացրել էր դատարան, նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը բացառել էր հեռակապի միջոցով երաշխավորման վերահաստատման հնարավորությունը։

Նրանք անձամբ պետք է լինեն դատարանում եւ ստորագություն թողնեն, երբ դատարանը  իրազեկի իրենց  իրավունքներն ու պարտականությունները, նախազգուշացնի նախատեսվող քրեական պատասխանատվության մասին։