Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը. լրացվում է (տեսանյութ)

 

Մայիսի 16-ին ժամը 11:00-ին Ավան և Նոր  Նորք վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը։Նշենք նաև, որ այսօր չի բացառվում, որ Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը կներկայանան դատարան։

Այսօր էլ դատարանի շենքի դիմաց հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և ընդդիմադիրները։ 

Ի տարբերություն նախորդ օրերի, այսօր դատարանի դիմաց իրավիճակը հանդարտ է։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և ընդդիմախոսները միմյանց չեն վիրավորում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել միմյանց չվիրավորելու և չհայհոյելու։ Քոչարյանի ընդդիմադիրներից Ջիվան Գասպարյանը ,զրուցելով Քոչարյանի աջակիցների հետ,  հետևյալն ասաց. «Բոլորս հայ ենք և եկենք պահենք հայերի միջև կոռեկտությունը»։ 

Դատական նիստը դեռ չի սկսվել, քանի որ կա ձայնի խնդիր։  Լրագրողները պատրաստվում են բոյկոտել, եթե  այն չկարգավորվի։

12.00  Դատական նիստը սկսվեց

  Լրագրողներին հնարավրություն տրվեց անցնել ապակյա դռներից ներս։ Դատական նիստը շարունակվում է ։ Այս  պահին  ելույթ  է ունենում պաշտպանական կողմի ներկայացուցիչ  Արամ Օրբելյանը։

 Ըստ պաշտպանի՝ մեղադրանքի իրավաչափությունը պետք է քննարկվի, ինչպես նշված է Սահմանադրական դատարանի որոշման մեջ է ։ Մեղադրող կողմն առաջարկեց Արամ Օրբելյանին չքննարկել մեղադրանքի հիմնավորությունը այս նիստում։

Ըստ նրա՝ քանի դեռ անձը նախագահ է, չի կարող չի կարող քրեական պատասխանատվության ենթարկել որեւէ կերպ։

«Մենք ասում ենք, որ  ՀՀ պետական նախագահ ինստիտուտի գործողությունները չեն կարող քրեական պատասխանատվության ենթարկվել»,-ասաց Արամ Օրբելյանը։

Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ և չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության,- շարունակեց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։  Ըստ նրա՝  նախաքննական մարմինը 2018թ. նոյեմբերի 2–ին լրացնելով և փոփոխելով Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, դրա էությունը պատշաճ կերպով չի պարզաբանել նրան։ 

Արամ Օրբելյանը հիմքերին անդրադառնալուց առաջ ասաց, որ փոքրիկ անկեդոտ, պատմություն է ցանկանում պատմել, սակայն դատավորը  թույլ չտվեց։

Ի դեպ, երբ փաստաբանը հիմքեր էր ներկայացնում՝ ինչու Քոչարյանը չպետք է մնա կալանքի տակ, Ռոբերտ Քոչարյանը ակնարկեց. «Ստիպված ենք դա անում, քանի որ տեսնում ենք, որ մարդիկ կան,  15 անգամ ասել ենք,  մեկ է  չի մտնում»

14.00. Լարված իրավիճակ

Լարված իրավիճակ դատական նիստերի դահլիճում։ Երբ մեղադրող կողմը իր առարկությունը ներկայացրեց պաշտպանական կողմի գործողությունների վերաբերյալ, պաշտպան Արամ Օրբելյանը դատախազի խոսքին միմիկաներով արձագանքեց, ինչից հետո դատախազ Միրզոյանն ասաց, թե ինչու է այդպես նայում։ Մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ ավելացրեց, որ հիացած է նրանով։ Օրբելյանը նշեց որ իրեն վիրավորում են եւ ներողություն պահանջեց կամ կարգապահական սանկցիա կիրառել։

Դատավորը չընդունեց եւ շարունակեց նիստը։ Դատախազ Պետրոս Պետրոսյան 15 րոպե ընդմիջում խնդրեց։

Ընդմիջում հայտարարելուց հետո լրագրողները հարցեր ուղղեցին Ռոբերտ Քոչարյանին,սակայն նա որեւէ հարցի չպատասխանեց։ Այս պահին նիստը վերսկսվել է։

Ռոբերտ Քոչարյանի  պաշտպան Հովհաննես Խուդոյանը ներկայացնում է այն տեսանյութի բովանդակությունը, որը դատարանը թույլ չտվեց ցուցադրել։ Ըստ Խուդոյանի՝ տեսանյութն արված է սիրողական խցիկով՝ անհայտ անձի կողմից։ Տեսանյութում, ըստ պաշտպանի, հստակ երեւում է, թե ինչպես է անհայտ անձ  նռնակ նետում ոստիկանների ուղղությամբ։