Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Առնվազն 7 սպանությունն արվել է այլ անձանց կողմից. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Քանի որ 10-ը սպանության փաստը այս քրեական գործում ընդհանրապես չկա, այս դրվագը այսպես անորոշ ձևով մտցնելը, մարդկանց ուղիղ ընդգծելու համար է, թե կարող է այս սպանությունները կատարված լինեն մերձավոր անձանց կողմից և այլն, և այլն»,- իր կարճ ելույթում ասաց Ռոբերտ  Քոչարյանը՝ խոսելով Մարտի 1-ի 10  զոհերի մասին

Նրա համար անհասկանալի է, թե ինչու է այս դրվագը մտցվել իր այս մեղադրականի մեջ և որ դա բացատրություն չունի։

«Առնվազն 7 սպանությունն արվել է այլ անձանց կողմից. ո՛չ ոստիկանների, ո՛չ էլ բանակի»,- ընդգծեց նա։