Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գասպարիին թույլատրեցին մտնել դատարան, բայց նա չմնաց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների  դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները միմյանց վիրավորում են։ Բանն այն է, որ քիչ առաջ ոստիկանները ակտիվիստ Վարդգես Գասպարիին  ուղեկցեցին դատարանի դահլիճ։ Քոչարյանի աջակիցները հայհոյեցին Գասպարիին: Նրանք հայտարարեցին, եթե Գասպարին 10 րոպեից դուրս չգա, իրենք կմտնեն դատարան։

Գասպարին  դուրս եկավ և տեղեկացրեց, որ իրեն թույլ չեն տվել մտնել նիստերի դահլիճ, քանի որ ձեռքին թղթեր կան։ Նրան առաջարկել են թղթերը թողնել, նոր մտնել, սակայն նա հրաժարվել է: Այդ պատճառով էլ նա դուրս եկավ դատարանից։