Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արցախը չէր լռում, Արցախը մեծ ցավ էր ապրում. Աշոտ Ղուլյանը «Մարտի 1»-ի մասին

Անկեղծ ասած, այս հարցով յուրաքանչյուր նոր մեկնաբանություն կարող է հակասությունների առիթ դառնալ,- ասում է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, երբ   լրագրողները մեկնաբանություն են ակնկալում Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագրին։

Հայաստանի  խորհրդարանում նա նշեց, որ այս հարցին պետք է մոտենալ որպես մարդասիրական, գործընկերական, ընկերական քայլի՝ հիշեցնելով, որ Արցախի խորհրդարանը նույնպես այդպիսի միջնորդագիր էր ներկայացրել. «Պարզապես նախաքննության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց փոխելու խնդրանքով»։

 Հիշեցնենք, որ  Երեւանում ընթանում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրարանական հանձնաժողովի հերթական նիստի աշխատանքները

 ՀՀ ԱԺ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում  հարց  է  ուղղվում նաեւ Արցախի ԱԽ քարտուղար հայտարարությունների մասին։ Վերջինս մասնավորապես նշել էր,որ Հայաստանի իշխանությունները պետք է հարգեին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը:

 

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասում է , որ հասկանում է՝ Արցախում մեկնարկել է նախընտրական շրջան. «Բայց կառաջարկեի, որ իրադարձություններից մեր գործընկերները շատ առաջ չընկնեին։ Ուղղակի կոչ կանեի, որ տեսախցիկների առջև հնչեցրած հայտարարությունները, այնուամենայնիվ, համապատասխան լինեին առանց տեսախցիկների արվող հավաստիացումների»։

«Արցախի և Հայաստանի հարաբերություննում որևէ սրացում չի կարող լինել»,- ընդգծեց Ղուլյանը՝ հավելելով, որ մարդն ազատ է իր կարծիքը հայտնելիս։

Իսկ լրագրողի այն հարցին, թե ինչու էր Արցախը լռում, երբ «Մարտի 1»-ի գործով հակառակ կողմն էր քրեական հետապնդման ենթարկվում, ԱՀ ԱԺ նախագահն ասաց. «Ես կարծում եմ, որ Ձեր տեղեկատվությունը լրիվ չէ։ Արցախը չէր լռում, Արցախը մեծ ցավ էր ապրում, և կարծում եմ, որ այս իմաստով բոլորս նույն հասկացության և իմացության մեջ ենք»։