Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանը մտածել էր, որ Մարտի 1-ի զոհի հայրը վկա է (տեսանյութ)

Քաղաքականություն
Region Capture

Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված Արմեն Ֆարմանյանի հորը՝ Վաչագան Ֆարմանյանին ոստիկանները չէին թույլատրել  մասնակցել դատական նիստին։ Ոստիկանության աշխատակիցներից մեկն ասաց , որ Վաչագան Ֆարմանյանը հայտարարել է, թե ինքը վկայի կարգավիճակ ունի, իսկ վկան իրավունք չունի ներկա գտնվելու։

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել դատարանի կարգադրիչներից։ Րոպեներ անց կարգադրիչը Վաչագագան Ֆարմանյանին ուղեկցեց նիստերի դահլիճ,որտեղ լսվում է  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։