Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանի որդին պատրաստ է հանդիպել Սարգիս Քլոյանին

Քաղաքականություն
 Ռոբերտ Քոչարյանի  որդին՝ Լեւոն Քոչարյանը  պատրաստ է հանդիպել մարտի մեկի զոհերից ՝Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ։  «Ես պատրաստ եմ հանդիպել, բայց եկեք շոու չսարքենք։ Առաջինը իմ ցավակցությունը կհայտնեմ։ Տասը տարի շարունակ այդ մարդկանց վշտի վրա շոու են սարքել»,֊- ասաց Լևոն Քոչարյանը լրագրողների  հետ զրույցում։ 
Ու՞մ նկատի ունի շոու սարքել ասելով՝ Լեւոն Քոչարյանը մատնանշեց Նիկոլ Փաշինյանին։
 Դիտարկմանը թե դուք մեղադրանք եք հնչեցնում ՝Քոչարյանը ասաց,որ մեղադրանք չէ,այլ ասում է իրականությունը։ 
 
Հիշեցնենք՝ երեկ Սարգիս Քլոյանը ցանկություն էր հայտնել հանդիպելու Լևոն Քոչարյանի հետ։