Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Easy Wallet էլեկտրոնային դրամապանակը՝ հեռախոսում (տեսանյութ)

 «Easy Pay» ընկերությունը  գործարկել է «Easy Wallet» էլեկտրոնային դրամապանակ ծրագիրը,  որը  հնարավորություն է տալիս հեռախոսային հավելվածի միջոցով կատարել տարատեսակ վճարումներ։

Էլեկտրոնային դրամապանակի միջոցով հնարավոր է կատարել բանկային, կոմունալ վճարումներ և տարբեր փոխանցումներ։

Easy Wallet ծրագրին միանալու համար պետք է անցնել նույնականացման գործընթաց, ինչը  ենթադրում է դրամապանակի նույնականացումը օգտատերերի տվյալների հետ ։

Ընկերության փոխտնօրեն  Սուրեն Ոսկանյանի խոսքով՝ այս շուկան Հայաստանում զարգանում է մեծ տեմպերով։