Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ուղիղ . Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը. Լրացվում է (տեսանյութ)

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման հարցի քննարկումը։ Երբ փաստաբան  Հայկ Ալումյանը ցանկացավ հրապարակել գործով հարցաքննված Արշակ Կարապետյանի ցուցմունքից մի հատված, մեղադրող կողմը առարկեց՝ ա սելով  Արշակ Կարապետյանը դատարանում դեռևս չի հարցաքննվել:

Դատախազները միջնորդեցին նիստը դռնփակ շարունակել։

Լրագրողներին դուրս հրավիրեցին եւ դատարանը դռնփակ կարգով քննում են միջնորդությունը:

Հայկ Ալումյանը շարունակում է ներկայացնել ներկայումս  վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանի ցուցմունքը։

Ընթացքում մեղադրող դատախազներն անընդհատ առարկում են, իսկ Ալումյանը շարունակում է ներկայացնել։

Դատավորը դատական նիստը ձգձգելու միտումներ տեսավ պաշտպան Հայկ Ալումյանի գործողություններում։

«Զինված ուժերը զորանոցային վիճակի բերելը ոչ մի կապ չունի արտակարգ դրության հետ։ Եթե ես էլ լինեի պաշտպանության նախարար, ես էլ նման կերպ կվարվեի»,-Հայկ Ալումյանն  կարդաց  Աշոտ Կարապետյանի ցուցմունքը։

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը  0038 գաղտնի հրամանով Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից էր՝ վարչակազմի պետի ՝ հատուկ հանձնարարությունների գծով տեղակալը:

Դատարանը որոշեց շարունակել դռնբաց, բայց ցուցմունքներն ամբողջությամբ չպետք է հրապարակվեն։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը կրկին շարունակեց ցուցմունքների հրապարակումը, մեղադրական կողմն առարկեց՝ ասելով, որ ցուցմունքներն ամբողջությամբ հրապարակելու կարիք չկա, քանի որ դատարանը եւ կողմերը ծանոթ են ամբողջ ցուցմունքների բովանդակությանը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանն ընդունեց առարկությունը եւ հորդորեց Ալումյանին միայն հատվածներ ներկայացնել։

Հայկ Ալումյանի կարծիքով իր ներկայացրած հատվածները շատ կարեւոր են։