Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0129685
A A
Քաղաքականություն

Ցույցեր ընդդեմ եւ հանուն Քոչարյանի. Ուղիղ (տեսանյութ)

 Ավան և Նոր Նորք վարչական շրջանների  դատարանում այսօր ժամը 13:30-ին շարունակվելու է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը։

Դատարանի առջև՝ փողոցի երկու կողմերին կրկին հավաքվել են  Ռոբերտ  Քոչարյանի աջակիցները և ընդդիմադիրները։

«Մենք այստեղ չենք եկել որևէ մեկին վիրավորելու համար։ Որևէ լարման չենք գնում, մեզ պահում ենք շատ հանդարտ։ Որևէ անձնական վիրավորանք որևէ մեկի նկատմամբ չենք հնչեցնում։ Մենք դրա համար չենք եկել։Այստեղ են եկել մեր դիրքորոշումը հայտնելու՝ այս դատարանից պահանջելու արդար, ցմահ դատապարտել Ռոբերտ Քոչարյանին»,- հայտարարեցին Ռոբերտ Քոչարյանի ընդդիմադիրները։

Նրանցից  Արթուր Մովսիսյանի խոսքով՝ Քոչարյանը աջակից չունի, դատարանի շենքի դիմաց հավաքվածները մոլորյալ վարձկաններ են., «Ես տեղեկություններ ունեմ, թե ոնց են այս մարդկանց այստեղ բերել»։ Նա հավելեց, եթե Քոչարյանի աջակիցներից որև մեկը հակառակը կհայտարարի, որ ինքը զրպարտում է, ապա ինքը պատրաստ է կանգնել դատարանի առջև և հակառակը ապացուցել։

Քոչարյանի աջակիցները հերքեցին, թե գումարով են ակցիային մասնակցում։ «Բացարձակ սուտ է»,- նշեց նրանցից մեկը և հակառակ կողմին նույնի մեջ մեղադրեց, թե 2000 դրամով են ակցիային մասնակցում:

Հարցին, թե անձամբ տեսել է ինչ-որ մեկից գումար վերցնելը, ասաց՝ ոչ, բայց լուրեր են շրջանառվում։ Քոչարյանի աջակիցներից Զարուհին Սարգսյան էլ կարծում է՝ Հայաստանի դատական համակարգը հիվանդացել է, հուսով են, որ կապաքինվի։ Նա հայտարարեց, թե Մարտի 1-ին Արցախից զորք չի եկել։ Տիկինը մի դեպք էլ հիշեց Մարտի 1-ից, որի մասին ինքը երբեք չի ասել։

 «Աղջիկս այդ տարիներին ուսանող էր։ Երեխան տուն բարձրանալիս այդ ոհմակը (նկատի ունի ցուցարարներին) հարձակվել է աղջկաս վրա, քաշքշել, որպեսզի մասնակցեն ցույցին: Դրա կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն է։ Երբ հասել եմ այդտեղ, ես այդ ոհմակին, ճիվաղներին քացուս տակ եմ տվել»,-ասաց նա։

Նա դեպքից հետո ոստիկանություն չի դիմել։ Ըստ իրեն, այն պահը չէր, որ դիմի։