Բացել լրահոսը Փակել լրահոսը
14-2-1
A A
Քաղաքականություն

Գարեգին Բ-ն ԿԽ ներկայացուցչի հետ քննարկել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու հարցը

Մայիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեյցարիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայաստանում Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովայի:

Իր գնահատանքը հայտնելով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին աշխարհի տարբեր երկրներում մարդասիրական օրհնյալ գործունեություն ծավալելու համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագերը և կարիքի մեջ գտնվող անձանց ցուցաբերվող աջակցությունը:

Այս առիթով Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Մայր Աթոռի կողմից նախաձեռնված նույնաբնույթ բարեգործական և սոցիալական ծրագրերին, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ ձևավորված գործակցությանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կարմիր խաչի ներկայացուցիչների ուշադրությանը հանձնեց նաև 2018 թ. ամռանը Ադրբեջանի տարածքում անհայտ պայմաններում հայտնված Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու խնդիրը` տեղեկացնելով նաև Մայր Աթոռի կողմից այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Վերջում Հայոց Հայրապետը Կարմիր խաչի ներկայացուցիչներին մաղթեց արդյունավոր առաքելություն Հայաստանում: