Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հռիփսիմե Խուրշուդյանի 8 տարվա արդյունքները չեղարկվել են

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան չեղարկել է Հռիփսիմե Խուրշուդյանի ցույց տված բոլոր այն արդյունքները, որոնք նա արձանագրել է 2008 թվականից սկսած: Դա նշանակում է, որ նա մեխանիկորեն զրկվել է բոլոր այն տիտղոսներից, որոնք նվաճել է 2008-2016 թվականների ընթացքում:

Մասնավորապես՝ 2009թ մեր մարզուհին դարձել էր աշխարհի բրոնզե եւ Եվրոպայի արծաթե մեդալակիր: 2010-ին Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել էր 3-րդ, 2011-ին՝ 2-րդ, իսկ 2016-ին՝ 1-ին տեղերը: Մինչ այդ միջազգային օլիմպիական կոմիտեն Հռիփսիմե Խուրշուդյանից ետ էր պահանջել նաեւ 2012թ օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալը: Այդպիսով, մեր մարզուհու հավաքածուում կմնան միայն 2006 եւ 2007թթ Եվրոպայի արծաթե եւ ոսկե մեդալները:

Հիշեցնենք, որ Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ ստուգումները 2008թ եւ 2012թ օլիմպիական խաղերում դրական արդյունք էին տվել, ինչի պատճառով էլ նրա բոլոր արդյունքները չեղյալ են համարվել: