Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ահազանգը կեղծ էր. կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք չգտան. (տեսանյութ)

Կառավարական երրորդ մասնաշենքում արտակարգ իրավիճակ է։

Շենքի աշխատակիցները դրսում են,  այստեղ են  նաև ոստիկաններ, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, ԱԻՆ մեկ մեքենա։

Այս շենքում տեղակայված Բնապահպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանի նշեց, որ իրենց տեղեկացրել են դուրս գալ շենքից՝ նշելով, որ ինչ-որ վտանգ կա։

Հիշեցնենք, որ  ժամը 14:18-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները տարհանել են աշխատակիցներին:

Ժամը 16-ի սահմաններում ԱԻՆ Կենտրոնի բաժնի պետ Հարություն Հարությունյանը տեղեկացրեց, որ ահազանգը կեղծ էր։ Այժմ աշխատակիցները ներս են մտնում։