Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շշերը հանեցին դահլիճից, շտապօգնությունն էլ իզուր էր եկել

Քաղաքականություն
MHM0129668

Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանի տարածքից Շտապ օգնություն ահազանգ էր ստացվել, որ մարդ է վատացել։ Շտապ օգնության աշխատակիցը մոտեցավ թե’ Քոչարյանի աջակիցներին, թե’ նրան դեմ բողոքողներին,, սակայն երկու կողմերն էլ ասացին, որ չեն կանչել։ Րոպեներ անց շտապ օգնության աշխատակիցները հեռացան։

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և նրա ընդդիմադիրները շարունակում են միմյանց վիրավորել։  Ամեն դեպքում Ոստիկանությանը հաջողվում է կողմերին կարգի հրավիրել։

Քոչարյանի աջակիցները դատարանի առջև Սիրուշոյի երգերն են լսում։ Իսկ հակառակ կողմի ներկայացուցիչները՝ «Զարթնիր, լաո»-ն։

Դատարանի ներսում էլ միջադեպ եղավ։

Դահլիճում Քոչարյանին դեմ  քաղաքացիները կարգադրիչներին իրենց բողոքը ներկայացրին՝ ասելով՝ իրենց թույլ չեն տալիս ջրի շշերով մտնել նիստերի դահլիճ, իսկ Քոչարյանի աջակիցները շշերը ձեռքներին նստած են։ Կարգապահական գործողություններից հետո Քոչարյանի աջակիցները շշերը դուրս հանեցին նիստերի դահլիճից։