Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ.Դատարանում ներկայացվեց Արցախի նախագահների նամակը/ լրացվում է (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM0129650

Դատավորը ինքնաբացարկ չհայտնեց 

 Վերսկսվեց  Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը։  Հենց սկզբում դատավոր Դավիթ Գրիգորյանը ներկայացրեց իր որոշումը՝  փաստաբանների միջնորդության վերաբերյալ։ Նրանք դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել։    Դատավորը  ինքնաբացարկի միջնորդությունը մերժեց։

Ի դեպ, ներկաների մի մասը  ծափերով դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին։

Ինքնաբացարկի միջնորդությունից հետո փաստաբան Հայկ Ալումյանը  բարձրացրեց հարցը, որը նիստը դռնբաց է, սակայն շատ քաղաքացիներ չեն կարողանում նիստին ներկա լինել։

Դատը շարունակվում է։

Մեղադրող կողմը ներկայացնող դատախազներից Պետրոս Պետրոսյանը դատարանին ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը չփոխելու հիմնավորումները։

Երաշխավորողը պետք է ներկայանա

Այսօրվա դտական նիստին  պաշտպանական կողմը ներկայացրեց Արցախի Հանրապետության առաջին եւ երկրորդ նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը, որ  Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ գտնվելու դեպքում չի խոչընդոտի։ 

Դատավոր Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ անձնական երաշխավորության դեպքում անձը պետք է ներկայանա դատարան։