Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

Լարված իրավիճակ դատարանի մոտ. ուղիղ (տեսանյութ)

Այս պահին Ավան-Նոր-Նորք վարչական շրջանների  դատարանի դիմաց լարված է։ Քիչ անց պետք է տեղի ունենա Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը։ Այստեղ եւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են, եւ նրա ընդդիմադիրները։ Վերջիններս պնդում են, որ  կասկածներ ունեն,որ Ռոբերտ Քոչարյանի աջակցող քաղաքացիներին  գումարի դիմաց են բերել դատարանի  բակ։ Քաղաքացիներից մեկի մոտ մոտ 15  անձնագիր եւ նույնականացման քարտ են տեսել։

Այս պահին  դատարանի անմիջապես դիմաց իրենց ակցիան են անում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, իսկ դիմացի մայթին, այն քաղաքացիներն են, որոնք մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին 2008թ Մարտի մեկի սպանությունների համար։ Այստեղ է նաեւ տասը զոհերից՝ Գոռ Քլոյանի հայրը։ Քոչարյանի աջակիցները պնդում են, որ իրենց պաշտպանյալի իշխանության տարիները Հայաստանում գրանցվել է տնտեսական աճ, մարդիկ լավ են ապրել, ու որ իրենց պաշտպանյալը անմեղ է։