Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+arsenal-uefa
A A
Սպորտ

«Արսենալը» Մխիթարյանի համար երաշխիքներ պահանջում է միմիայն ՈՒԵՖԱ-ից

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու մեկնելու անվտանգության համար երաշխիքներ է պահանջում միմիայն ՈՒԵՖԱ-ից: Այդ մասին հայտնում է news.sky.com կայքը:

«Մենք ՈՒԵՖԱ-ից երաշխիքներ ենք պահանջել, որ Հենրիխ Մխիթարյանի համար անվտանգ կլինի Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչում: Ընդունելի երաշխիքներ դեռեւս չենք ստացել, սակայն հուսով ենք, որ ՈՒԵՖԱ-ն կկարողանա շուտով մեզ տրամադրել դրանք: Մենք, իհարկե, լրջորեն մտահոգված ենք, որ մրցավայրի պատճառով Մխիթարյանը կարող է չմասնակցի եզրափակիչ խաղին», - նշված է ակումբի լրատվական կենտրոնի հայտարարության մեջ:

Աղբյուրը հիշեցնում է, որ Հայաստանի հավաքականի ավագը նախկինում նույն խնդրի պատճառով արդեն բաց է թողել Եվրոպայի լիգայի հանդիպումներ, քանի որ այն ժամանակ Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ չէր տրամադրել: