Բացել լրահոսը Փակել լրահոսը
davtyan, nkar
A A
Քաղաքականություն

Արթուր Դավթյանը հերքում է,  որ իր տունը արժե կես մլն դոլար (տեսանյութ)

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հերքում է այն տեղեկությունը, թե Աջափնյակ վարչական շրջանում  իր առանձնատունը արժե կես մլն դոլար: Այս մասին նա լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովում:

«Իմ հայտարարագիրը բացեք տեսեք: Խաբեցին ձեզ, այդ թիվը բազմապատկված էր»,- նշեց Դավթյանը:

Այդ թիվը նշել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արման Բաբաջանյանը ելույթի ժամանակ։

 Արթուր Դավթյանը նաև անդրադարձավ  Բաբաջանյանի այն հայտարարություններին, թե արդյոք կոռուպիցիա չէ, որ  նա իր ծանոթներին նշանակել  է այս կամ այն պաշտոններին:

 

«Ես Կարեն Գաբրիելյանին չեմ նշանակել դատախազ, նրա համար, որը ինքն իմ սանիկն է եղել: Այո, ես կարող էի նրան չնշանակել զուտ նրա համար, որ ինձ այսօր հարցնելու էիք՝ թե ձեր սանի՞կն է»:

 

Մանրամասն՝ տեսանյութում: