Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն Պաշտոնական

Վարչապետն անդրադարձել է  ավտոգազալցակայաններում գազի թանկացման հարցին (տեսանյութ)

Վարչապետն անդրադարձել է  ավտոգազալցակայաններում գազի թանկացման հարցին և հանձնարարել օպերատիվ զբաղվել խնդրով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն ամփոփել է կառավարության մեկամյա գործունեությունը և ներկայացրել անելիքները:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է  ավտոգազալցակայաններում գազի թանկացման մասին լուրերին։ Պատասխանատու մարմինների ղեկավարները ներկայացրել են թանկացման հիմնական պատճառները: Կառավարության ղեկավարը Պետական եկամուտների կոմիտեին, Շուկայի վերահսկողական տեսչական մարմնին և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հանձնարարել է  օպերատիվ զբաղվել գազալցման կայաններում սեղմված բնական գազի չափման միավորը խմ-ից կգ-ով փոխարինելու հարցով պայմանավորված առաջացած խնդիրներով:

 Վարչապետն այդ հարցերի լուծման առաջնահերթություններն է նշել.«Մենք պետք է 100 տոկոսով վստահ լինենք, որ որոշումը ճիշտ է: Քանի որ նախկին օլիգարխներ, կլանների հայտնի անդամներ կան այդ շուկաներում, պետք է համոզված լինենք, որ իրենք իրենց հոտառությունը չեն կորցրել, եթե կորցրել են, պետք է շատ արագ վերականգնել: Եվ երրորդը` համոզվել, որ հակամրցակցային պայմանավորվածություն չկա»:

 Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ  ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկած փոփոխությունը սպառողների շահերի պաշտպանության համար է. «Մեր խնդիրը սպառողի իրավունքի պաշտպանությունն է եղել: Մենք այստեղ ոչ մի ֆիսկալ խնդիր չենք լուծել,  այսինքն՝ հարկ չենք բարձրացրել: Այս պրոցեսում ի հայտ են գալիս այն խութերը, որոնք գոյություն են ունեցել, և դրանք մեզ հայտնի պատճառներով ի հայտ չեն եկել»:

 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև հարցի վերաբերյալ հանրությանը տրամադրել պատշաճ տեղեկատվություն: