Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Քաղաքականություն

Ինձ վաղուց չեն խնդրում, քանի որ գիտեն հակառակ էֆեկտն է տալիս. ՀՀ գլխավոր դատախազ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հետաքրքրվեց. «Հաշվի առնելով վերջին շրջանում կոռուպցիոն բնույթի, թե այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր են հարուցվում նախկին շրջանի պաշտոնյանների նկատմամբ, եղե՞լ է, որ նրանցից միջամտությունների, խնդրանքների, ճնշումների ենթարկվեք, ասենք՝ ասեն, որ ավելի մեղմ լինեք, քանի որ նշանակվել եք նախորդ իշխանության կողմից»։

Գլխավոր դատախազը պատասխանեց, որ իրեն վաղուց չեն խնդրում, քանի որ գիտեն, դա հակառակ էֆեկտ է տալու։ «Որ պահին իմ մեջ բարոյական արգելք տեսնեմ, բարոյական չեմ համարի իմ պաշտոնավարումը շարունակելը, որևէ խոչընդոտ չունեմ»,- ընդգծեց նա։