A
A
Հենրիխ Մխիթարյանի գործակալին հեռացրել են ֆուտբոլից
Աջակցիր «Ա1+»-ինՀայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ում ծառայություններից օգտվում է նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, երեք ամսով զրկել են ֆուտբոլային գործունեությունից: Այդ մասին հայտնում է իտալական La Gazzetta dello Sport-ը:
Նման որոշում կայացրել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Պատճառը դեռեւս հայտնի չէ: Գործակալի փաստաբան Մասիմո Դիանան պատրաստվում է դիմել Իտալիայի ֆեդերացիային եւ բացատրություն պահանջել:
Ըստ աղբյուրի, Մինո Ռայոլան այս տարվա մինչեւ օգոստոսի 9-ի իրավունք չունի բանակցելու իտալական ակումբների հետ: