Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սամվել Բաբայանը մի քիչ ֆանատ ա, բեսպրիձել ա. ազատամարտիկ

Պետական հանցագործները պետք է նստեն, ով ուզում է լինի. ասաց 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի հրետանու  նախկին պետ, Ապրես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի համատեղ նամակին։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված նամակում Արցախի նախկին և ներկայիս նախագահը դիմում էին, որպեսզի փոխվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, և նա կարողանա մասնակցել Արցախյան ազատամարտին նվիրված միջոցառումներին։

 1993թ. մայիսի 5-ին, երբ 5-րդ   բրիգադը համալրվեց Էջմիածնի գումարտակով, բրիգադի հրամանատար նշանակվել էր Մանվել Գրիգորյանը, որն այսօր բանտում է։

Ըստ Ապրես Հովհաննիսյանի ՝  Արցախյան պատերազմի ժամանակ ԵԿՄ նախկին նախագահի առավելությունն ու հզորությունն այն է եղել, որ երբևէ նրա հրամանատարության ներքո հետադարձ ճանապարհ չի եղել. «Գրավելով, անընդհատ ազատագրելով՝ գնացել է մինչև վերջ»։ Ըստ նրա, եթե թողեին, հայկական ուժերը Կովկասի ճանապարհը կփակեին ու Կիրովաբադը կանջատեին Ադրբեջանից։

Սասուն Միքայելյանը նույնպես, ըստ Հովհաննիսյանի, կողմ է երկրապահի ուժեղացմանը, բանակի ուժեղացմանը։ « Բավականին լավ ջոկատի հրամանատար ա եղել, ես լավ գիտեմ «Սասուն» ջոկատին, Սասուն Միքայելյանին»,- ընդգծեց նա։

Թե ինչպիսի նախագահ կարող է լինել Արցախի համար Սամվել Բաբայանը, ազատամարտիկը դժվարացավ գնահատական տալ։ « Կարող ա լինի նախագահ, կարող ա մի էրկու օր հետո թուրքերը հարձակվեն, մտնի։ Էդ էլ կա։ Դա երևի Արցախի ժողովուրդը կորոշի, կկարողանա, թե չէ։ Որովհետև Սամվել Բաբայանը մի քիչ ֆանատ ա, բեսպրիձել ա. մտավ, մտավ, կեթա , էլ չի նայի հետևն ինչ կա»,- եզրափակեց նա։