Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gavat marzicner
A A
Սպորտ

Իսկական գավաթային եզրափակիչ էր. Աբրահամ Խաշմանյան (տեսանյութ)

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ «Ալաշկերտ» - «Լոռի» խաղից հետո այսպես մեկնաբանեցին հանդիպումը թիմերի գլխավոր մարզիչները:

Աբրահամ Խաշմանյան («Ալաշկերտ»). «Խաղը երկողմանի ստացվեց: Իսկական գավաթային եզրափակիչ էր: Շնորհակալություն «Լոռիին» շատ լավ ֆուտբոլ խաղալու համար: Երկու թիմերն էլ զգուշավորություն էին ցուցաբերում, ինչը սպասելի էր: Խաղն ընթանում էր մինչեւ առաջին սխալը, բայց թիմերը սխալ չէին գործում: Բնականաբար, ընդմիջումից հետո ինչ-որ բան փոխվում է: Ավելի կազմակերպված, հստակ խաղալու հաշվին մեզ հաջողվեց գոլ խփել եւ  հաղթանակ տանել: Շնորհավորում եմ մեր ակումբին, նախագահին, բոլոր ֆուտբոլիստներին: Առաջին անգամ ակումբը գավաթ նվաճեց: Դա մեզ համար մեծ պատիվ է: Գավաթը նվաճելուց հետո մենք արդեն ունենք Հայաստանի բոլոր տիտղոսները, ինչի համար շատ-շատ ուրախ եմ»:

Արթուր Պետրոսյան («Լոռի»). «Մինչեւ գոլն ամեն ինչ լավ էր ընթանում, տղաները կարգապահ ֆուտբոլ խաղացին, «Ալաշկերտին» համարյա ոչ մի շանս չտվեցինք: Շատ ցավալի գոլ ընդունեցինք, դրանից հետո մեր խաղն քաոսային դարձավ: Գոլային մեկ պահ ունեցանք, բայց մրցակցի դարպասապահը լավ խաղաց եւ հետ մղեց վտանգավոր հարվածը: Կարծում եմ, հավատի պակասն էր պատճառը, որ չկարողացանք փրկել խաղը: Շատ ցավում մեր երկպագուների համար, որոհետեւ մեծ քանակով եկել էին մեզ օգնելու, ոգեւորելու»:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2019թ գավաթի խաղարկության եզրափակիչում «Ալաշկերտը» 1:0 հաշվով հաղթելով «Լոռիին», իր պատմության մեջ առաջին անգամ տիրեց պատվավոր այդ մրցանակին: