Բացել լրահոսը Փակել լրահոսը
Still0508_00001
A A
Հասարակություն

«Ադրբեջանցիներին միայն ծեծել է պետք». Մանվել Եղիազարյան (տեսանյութ)

 Արցախը  միայն հողատարածք չէր, որն ազատագրեցինք,  Արցախը մեր պատիվն էր, որ փրկեցինք:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար, ԵԿՄ  փոխնախագահ  Մանվել Եղիազարյանը՝ անդրադառնալով Շուշիի ազատագրմանն ու Արցախի անվտանգությանը։

«Արցախը, մեր պատիվն է, իսկ պատվի համար պետք է կանգնել»,- ասաց,  Եղիազարյանը՝հավատացնելով, որ. «Մենք գիտեինք, որ հաղթելու ենք, որ Շուշիի ազատագրումը դրա վառ ապացույցն է»:

Անդրադառնալով  Արցախի տարածքներ խաղաղության դիմաց ձևաչափին՝ Մանվել Եղիազարյանն այն դիվանագիտություն համարեց՝ ասելով, որ հնարավոր պատերազմի դեպքում մեզ ոչինչ չի մնում անել,  քան զենք վերցնել և  հայրենիքը պաշտպանել:

«Մեր հակառակորդի  հետ այլ ճանապարհ չի մնում...Ադրբեջանն աղավաղում է մեր պատմությունը, սուտ խոսելով, նրանց միայն ծեծել է պետք»,- ասաց հրամանատարը։

Իսկ այն հարցին, թե ինչպես է գնահատում Արցախի կարգավորման շուրջ ներկայիս զարգացումները՝ պատասխանը հստակ էր. «5 տարի առաջվա ունեցած քաղաքականությունը սրանից լավը չի եղել»: