«Ադրբեջանցիներին միայն ծեծել է պետք». Մանվել Եղիազարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախը միայն հողատարածք չէր, որն ազատագրեցինք, Արցախը մեր պատիվն էր, որ փրկեցինք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար, ԵԿՄ փոխնախագահ Մանվել Եղիազարյանը՝ անդրադառնալով Շուշիի ազատագրմանն ու Արցախի անվտանգությանը։
«Արցախը, մեր պատիվն է, իսկ պատվի համար պետք է կանգնել»,- ասաց, Եղիազարյանը՝հավատացնելով, որ. «Մենք գիտեինք, որ հաղթելու ենք, որ Շուշիի ազատագրումը դրա վառ ապացույցն է»:
Անդրադառնալով Արցախի տարածքներ խաղաղության դիմաց ձևաչափին՝ Մանվել Եղիազարյանն այն դիվանագիտություն համարեց՝ ասելով, որ հնարավոր պատերազմի դեպքում մեզ ոչինչ չի մնում անել, քան զենք վերցնել և հայրենիքը պաշտպանել:
«Մեր հակառակորդի հետ այլ ճանապարհ չի մնում...Ադրբեջանն աղավաղում է մեր պատմությունը, սուտ խոսելով, նրանց միայն ծեծել է պետք»,- ասաց հրամանատարը։
Իսկ այն հարցին, թե ինչպես է գնահատում Արցախի կարգավորման շուրջ ներկայիս զարգացումները՝ պատասխանը հստակ էր. «5 տարի առաջվա ունեցած քաղաքականությունը սրանից լավը չի եղել»: