2020թ Հայաստանում կստեղծվի սպորտի բարձրագույն վարպետության դպրոց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Վարչապետի հանձնարարությամբ բոլոր մարզադպրոցները պետք է աշխատեն միասնական դաշտում, իսկ բոլոր մարզիչ-մանկավարժները վճարվեն համապատասխան միասնական չափով: Մենք սխալ ենք համարում, որ մեր ենթակայության տակ գտնվող մարզադպրոցների մարզիչներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան համայնքային կամ մարզային մարզադպրոցներում է: Դա կլինի հեղափոխություն սպորտում», - ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:
Ոլորտի պատասխանատում նշեց, որ իրենք նախատեսում են 2020թ ստեղծել սպորտի բարձրագույն վարպետության դպրոց, սպորտի գիտահետազոտական կենտրոն: Գաբրիել Ղազարյանը նաեւ կարեւորում է սպորտային մենեջմենտի խնդիրը: Նա կարծում է, որ մարզաձեւերի ֆեդերացիաները պետք է լրջորեն զբաղվեն այդ հարցով, որպեսզի լրացուցիչ գումարներ հայթայթեն եւ չհիմնվեն միայն պետական բյուջեից ստացվող գումարների վրա:
Մանրամասները՝ տեսանյութում։