Բացել լրահոսը Փակել լրահոսը
zvartnoc, nkar
A A
Տնտեսություն

«Օդանավակայանի նորոգված թռիչքուղին նվազագույնը 15 տարի կծառայի». Աշոտ Միրզոյան (տեսանյութ)

«Օդանավակայանի նորոգված թռիչքուղին նվազագույնը 15 տարի կծառայի». Աշոտ Միրզոյան

Ապրիլի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում մեկնարկած  թռիչքուղու վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին:  Այսօր՝ մայիսի 7-ի դրությամբ, օդանավակայանի 3850 մ. երկարությամբ և 56 մ. լայնությամբ թռիչքուղուց վերանորոգվել է 2850 մետրը: Նորոգման համար այդ նպատակով  ներդրվել է 12 մլն ԱՄՆ դոլար «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»  ընկերության տեխնիկական մենեջեր Աշոտ Միրզոյանը նշեց, որ վերջին անգամ թռիչքուղին նորոգվել է 2003-2004թթ. ընթացքում։

«Սա իր մեջ ներառում է թռիչքուղու, 1  ղեկուղու նորոգումը  և թռիչքուղու վրա տեղադրված լուսաազդանշանային համակարգի մոդեռնիզացումը»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ վերանորոգված ճանապարհը նվազագույնը ծառայելու է 15 տարի:

«Այս անգամ մենք օգտագործել ենք նոր նյութեր՝պուլիմերներ, որոնք ավելի են ամրացնում ձյութի կպչողականությունը: Ընդհանուր ասֆալտ-բետոնի խառնուրդի ամրությունն են ապահովում»,- նշեց նա:

Ի դեպ, շինարարական աշխատանքներն ավարտվելու են մայիսի 15-ին։ Նշենք, որ վերանորոգման աշխատանքների պատճառով բոլոր չվերթներն իրականացվել են գիշերային ժամերին՝ երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 09։00-ը։ Միայն գիշերը չվերթներ իրականացնելը, ըստ Միրզոյանի, աշխատանքը չի ծանրաբեռնել։

«Նույն քանակի չվերթները, որ սպասարկել ենք 24 ժամում, մենք սպասարկեցինք 12-13 ժամում: Սա խոսում է այն մասին, որ մեր հնարավորությունները կարելի է կրկնապատկել՝ ցերեկն էլ կարող ենք ունենալ նույն քանակի չվերթ, գիշերն էլ»,- նկատեց Միրզոյանը:

 Օդանավակայանը իր բնականոն ռեժիմին կանցնի մայիսի 16-ից, թռիչքուղու շահագործումը նույնպես մայիսի 16-ին կլինի: