Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Հասարակություն

Օպերայի աշխատակիցները ցանկանում են Նիկոլ Փաշինյանին հանդիպել (տեսանյութ)

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներն արդեն մեկ ամիս է՝ սպասում են վարչապետի պատասխանին։

 

«Բուն փաստաթուղթը, որը ներկայացվել է վարչապետին, երեւի մոլորության մեջ է գցել մշակույթի նախարարին։ Ես որպես արվեստագետ, մեծ վտանգ եմ տեսնում, որ մեկ մարդու խոսքով, որը մեկնաբանում է օրենքները, ասել, որ գեղարվեստական ղեկավարը ստեղծագործական պաշտոն չէ»,-ասաց թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանը։

Նրանք շարունակում են պնդել, որ Կոնստանտին Օրբելյանը պետք  է մնա տնօրենի պաշտոնում։  Դիրիժոր Հարություն Արզումանյանը հայտնեց, որ իրենք ցանկանում են եւս մեկ անգամ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մեր նպատակն այսօր մեկն է, պարոն վարչապետին ներկայացնել ճշմարտությունը եւ իմանալ իրական ճշմարտությունը, որովհետեւ նրան հասած տեղեկությունների մեծ մասը չեն համապատասխանում իրականությանը։ 2014-2016թթ. տվյալներ են ներկայացնում վարչապետին, որ 92մլն-ի  խախտումներ են եղել։  Սա սուտ չէ՞»,-ասաց նա։

 Նրանց  գնահատմամբ՝ այս ամբողջի հիմնական պատճառն այն է, որ  Կոստանտին Օրբելյանին նշանակել են նախկին իշխանությունները։

 

 Հիշեցնենք, որ  Մշակույթի  նախարարությունը համարում է, որ Կոստանտին  Օրբելյանն իրավունք չուներ միաժամանալ լինել եւ գեղարվեստական ղեկավար, եւ տնօրեն։