Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Աժ հերթական նիստ 07.05.2019. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա հետևյալ հարցերը. 

 

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում (Գնաճի հաղորդում) 

- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել գլախադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած հետևյալ հարցերը.

 

- «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

- «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին

- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին

- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին

- «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

- Պետություն-մասնավոր գործընկերության մասին

- Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

- «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

- «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

- «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

- «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ - կատարելու մասին

- «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

- «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

- Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

- Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին

- «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

- «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

- «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

- «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին

- «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած, ինչպես նաև Կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չստացած հետևյալ հարցերը.

- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին

- «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին