Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՃՏՊ Ռուբինյանց փողոցում. ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է (տեսանյութ)

Մայիսի 6-ին, ժամը 19:47-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ԳԱԶել մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ռուբինյանց փողոցի թիվ 33 հասցեի մոտակայքում ԳԱԶել մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորության սյանը և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:06-ին, մարվել՝ 20:12-ին: 

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Ուղևորը՝ Ս.Հ.-ն (ծնված 2003 թ.), տեղում ստացել է համապատասխան բուժօգն