Բացել լրահոսը Փակել լրահոսը
dilijani tunel
A A
Պաշտոնական

Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը 
տեղեկացնում է, որ Դիլիջանի թունելը փոսային նորոգման աշխատանքներով 
պայմանավորված մայիսի 7-8-ը` ժամը 11:00-15:00-ն ընկած հատվածում, փակ է 
լինելու երթևեկության համար:

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա 
գյուղով անցնող ճանապարհահատվածից:

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների 
ներողամտությունը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն