«Արարատը» հաղթեց «Արցախ ՖԱ»-ին եւ ընդհատեց պարտությունների շարքը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում ասօր կայացած 31-րդ տուրի վերջին խաղում միմյանց հետ հանդիպեցին մրցաշարի երկու հետնապահները՝ «Արարատն» ու «Արցախ ՖԱ»-ն:
Հանդիպման 11-րդ րոպեին արարատցի Արտյոմ Սիմոնյանը 11մ հարվածով բացեց հաշիվը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Վարդան Բակալյանը վերականգնեց հավասարությունը: Հանդիպման ելքը վճռեց 67-րդ րոպեին տանտերերի կիսապաշպան Զավեն Բադոյանի խփած գոլը:
Այդպիսով, «Արարատը» 2:1 հաշվով հաղթանակ տարավ եւ ընդհատեց վեց անընդմեջ պարտությունների շարքը: «Արցախ ՖԱ»-ն առաջին անգամ պարտություն կրեց «Արարատի» հետ խաղում: Մինչ այդ թիմերի երեք հանդիպումներում գրանցվել էր ոչ-ոքի արդյունք:
Նշենք, որ 31-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 52 միավորով գլխավորում է «Փյունիկը»: «Արցախ ՖԱ»-ն 21 միավորով 8-րդն է, իսկ «Արարատը» 18-ով՝ 9-րդը: