ԱՄՆ դեսպանը ժապավեն կտրեց (տեսանյութ)
Ամերիկյան դատաիրավական փորձը Հայաստանի համար չի կարող ամեն ուր կիրառելի լինել , բայց կան ոլորտներ, որտեղ ԱՄՆ-ն ունի մեծ փորձառություն և Արդարադատության այս ակադեմիայում Հայաստանը կարողանում է կիրառել այդ փորձը,-ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ « Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահը»-ի պաշտոնական բացումը: Կարմիր ժապավենը կտրեցին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ղեկավար Ջորգեն Կ. Էնդրյուսը :
Նախասրահը նորոգվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ, սենյակը կահավորվել է և տեխնիկապես վերազինվել:
ԹՊԻՀ բյուրոյի ղեկավար Ջորգեն Կ. Էնդրյուսը նշում է, որ այս ծրագիրը, մի օրինակ է, որը ցույց է տալիս թե ինչպես կարող են իրենց ներդրում ունենալ քրեական արդարադարության ոլորտի կայուն զարգացման ապահովման հարցում:
Վերջում դեսպան Թրեյսին նշեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Ակադեմիային նմանօրինակ նախագծերի միջոցով: