Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport futbol gavat
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի վստահում հայ մրցավարներին

Մայիսի 8-ին կկայանա Հայաստանի գավաթի 2018/2019 թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը՝ Երեւանի «Ալաշկերտի» եւ Վանաձորի «Լոռի ՖԱ»-ի միջեւ:

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ֆեդերացիայի հրավերով եզրափակիչ հանդիպումը կսպասարկի իսպանացի մրցավար Ալբերտո Ունդիանո Մալենկոն: Նրան կօգնեն Ինիգո Պրիետո Լոպեսը եւ Ռոբերտո Ալֆոնսո Ֆերնանդեսը:

Այս տարի գավաթի եզրափակիչ խաղը կկայանա «Բանանց» մարզադաշտում, ժամը 19:30-ին: