Բացել լրահոսը Փակել լրահոսը
paraton
A A
Մշակույթ

Մեկնարկել է «Crossroads 2019 ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը

«Քառորդ Տոն» Մշակութային ՀԿ-ն Հայաստանի Մշակույթի նախարարության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ համատեղ իրականացնում են «Crossroads 2019 ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը, որին այս տարի հրավիրված են կոմպոզիտոր ՝ Ժան-Լյուկ Ֆաֆշամը (Բելգիա), դաշնակահարուհի՝ Լորանս Մխիթարյանը (Բելգիա), Կոմպոզիտոր, դիրիժոր՝ Պաոլո Ռիչին (Իտալիա), Կոմպոզիտոր՝ Արման Ղուշչյան (Ռուսաստան)։
Մայիսի 6-ին, ժամը 20։00-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունենա դաշնակահարուհի Լորանս Մխիթարյանի (Բելգիա) մենահամերգը։