Բացել լրահոսը Փակել լրահոսը
DAHK
A A
Պաշտոնական

Աշխատանքային խորհրդակցություն ԴԱՀԿ-ում

Մայիսի 6-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը հերթական ամենամսյա աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
   Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հաշվետու զեկույցներ՝ ապրիլ ամսին կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, բաժինների կողմից գումարների բռնագանձման, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ:

Ըստ այդմ՝ ապրիլ ամսին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 2 392 953 183 ՀՀ դրամ, հարուցվել և վերսկսվել են 95 988 կատարողական վարույթներ, կարճվել և ավարտվել են 100 860 կատարողական վարույթներ:
     Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացվել նաև նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը, ըստ որի՝ ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 12 912 դիմում և գրություն,  ընթացք են տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 23 և  թեժ գիծ ծառայության կողմից ստացված 36 զանգ-բողոքների: Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 6603 քաղաքացի:
   Զեկուցվել է նաև նախորդ՝ ընդլայնված կազմով խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
    ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը, ամփոփելով խորհրդակցությունը, անձնակազմին տվել է հանձնարարականներ՝ կապված առաջիկա աշխատանքների իրականացման հետ: