Բացել լրահոսը Փակել լրահոսը
սեռգեը
A A
Տնտեսություն

Միամտություն կլինի կարծել, թե գործարարը կհրաժարվի իր մենաշնորհից. տնտեսագետ (տեսանյութ)

 Հայաստանում մենաշնորհ միշտ էլ եղել է,- հիշեցնում է  «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը։

Նախորդ իշխանությունների հայտարարությունները, թե ՀՀ-ում մենաշնորհներ չկան, ըստ նրա,  կրել են իմիտացիոն բնույթ, իսկ ներկայումս չկան մենաշնորհներ, սակայն կան գերակա դիրք զբաղեցնողներ։

Միամտություն կլինի կարծել, թե գործարարը կհրաժարվի իր մենաշնորհից,-ասում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ համարելով այդ բնորոշ բիզնեսին։ Նա նաեւ  հիշում է՝ նախկին  վարչապետ Հովիկ Աբրահամյանը մենաշնորհների, տնտեսական մրցակցության վերաբերյալ հանձնարարականներ է տվել  էկոնոմիկայի նախարարությանը, այն դեպքում, երբ այդ հանձնարարականը պետք է տրվեր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, իսկ վերջինն էլ ուղղակի վեր է ածված եղել վիճագրություն ներկայացնողի։

Ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի՝  Ֆինանսական առումով նոր  տնտեսվարողների  համար դեռևս շուկա մտնելու դժվարություններ կան։  Նա հատկապես առաջարկում է ուշադրություն դարձնել բենզինի ներկրմանը,  քանի որ Վրաստան բենզին ներմուծողը չի կարողանում Հայաստան բենզին ներմուծել ։«Պետք է օրենսդրական կարգավորումներ մտցել», - շեշտեց նա։