Իշխանություններն արագություն չեն հաղորդում ժողովրդի ակնկալիքների կատարմանը. Գ. Յազըճյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀստակ պատասխան չունեմ, քաոսային վիճակ է։ Մի օր, երևի, ավելի կպարզվի։ Չեմ կարող մի հստակ բան ասել. նշում է հասարակական գործիչ, պատմաբան Գեւորգ Յազըճյանը՝ խոսելով իշխանության վարած ներքին քաղաքականության վերաբերյալ։
Ըստ նրա՝ որոշակի խմորումներ կան, ինչպես նաև, որ ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի։ Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, հասարակական գործչի համոզմամբ, իշխանություններն արագություն չեն հաղորդում ժողովրդի ակնկալիքների կատարմանը։ «Հուսով ենք, որ ժողովրդական նեցուկով պարոն Փաշինյանը կկարողանա հաղթահարել այն ահավոր խոչընդոտները, որ, թերևս, իր առջև գտնվում են»,- շեշտեց նա։
Յազըճյանը ընդգծեց, որ քաոսային վիճակ է նաև արտաքին քաղաքականության մեջ. «Սա արդյո՞ք անկախ քաղաքականություն վարելու խուսավարում է, այսինքն՝ տարբեր բևեռների , տարբեր վեկտորների միջև, թե՞ պահի տակ, նույնիսկ վայրկյանի տակ՝ գործելակերպ»։
Իսկ այսպիսի քայլերը կարող են, ըստ հասարակական գործչի, լուրջ հետևանքների բերել։
Մանրամասները՝ տեսանյութում