Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց.6-ը Մայիսի.Նիկոլ Փաշինյանը պահանջում է չեղյալ համարել «Կոշ»-ի որոշումները (տեսանյութ)

2000 թվականի մայիսի 6-ին առաջին անգամ Հայաստանով 5 բեռնարկղ ուղեբեռ տեղափոխվեց Իրան։ Հայաստանը տվյալ դեպքում օգտագործվել էր որպես տարանցիկ ճանապարհ։ Ուղեբեռը Արեւելյան Եվրոպայից նավով հասել էր Փոթի, այնուհետեւ Հայաստանով տեղափոխվեց Իրան։

2000-ի այս օրը Ազգային Ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա էին անում փողոցային առեւտրով զբաղվող քաղաքացիները՝ պահանջելով իրենց գործունեության օրինական արտոնում։

2005-ի ճիշտ այս օրը բացվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նոր շենքը։

 2011-ի նույն այս օրը «Արթիկ» քրեակատարողականի վարչական շենքում դատական նիստ էր. Նիկոլ Փաշինյանը հայցադիմումով պահանջել էր չեղյալ համարել իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի որոշումները։