A
A
Կայանած «Opel Astra»-ի մեջ օձ է մտել
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 3-ին, ժամը 15:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի Մեսրոպ Մաշտոցի փողոցի թիվ 6 հասցեում կայանած ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: