A
A
Ոսկյա զարդերի գողը նույն գյուղից է
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մուսայելյան գյուղի մի տնից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 1-ի ժամը 19.00-ից մայիսի 2-ի ժամը 07.54-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ իրենց տան կաթսայատան պատուհանի ապակիները հանելով, ննջասենյակի պահարանին դրված զարդատուփից գողացել են ոսկյա զարդեր՝ պատճառելով 420.000 դրամի վնաս:
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 17.45-ին, Մուսայելյան գյուղից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Հրանտ Բ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն, որ մայիսի 1-ին, ժամը 22.30-ի սահմաններում, նշված տնից գողությունը կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն: