A
A
Արսեն Թորոսյանը պատասխանել է հարցին՝ արդյո՞ք ցուցմունք է տվել Դավիթ Սանասարյանի դեմ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵս որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել, -ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ցուցմունք տվել է հեմոդիալիզի սարքավորումների գործով որպես մեղադրյալ ներգրավված ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի դեմ։
Ցուցմունք չեն տալիս ինչ-որ մեկի դեմ, ըստ Թորոսյանի, այլ ընդամենը տրամադրում են իրենց իմացած ինֆորմացիան։
«Ցանկացած բան, որ գիտեմ հասանելի է լինելու իրավապահ մարմիններին», - շեշտեց նա՝ հրաժարվելով այլևս հեմոդիալիզի սարքավորումների գործի վերաբերյալ հարցերին պատասխանելուց։