Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitledccc
A A
Քաղաքականություն

«Չե՞ք ամաչում Դուք, պարոն վարչապետ: Կարող ա ինձ եք մոռացել». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթեր ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձավ այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին՝ իրենց առաջարկած նախագծի վերաբերյալ:

«Հասնում են տուն, նայում եմ գրառումները ու ի՞նչ. surprise: Պարզվում է, որ բոլոր հեռուստաընկերությունները վարչապետի խոսքը եթեր են տվել կառավարության նիստից, որի համաձայն պարզվում ա, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մի ահաբեկչական կուսակցություն է: »,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանի խոսքը ազդեցիկ է հանրության համար և զանգվածային լրատվության միջոցներով այն հրապարակելը մարդկանց շրջանում թյուրըմբռնումների տեղիք կտա:

«Չե՞ք ամաչում Դուք: Պատկերացնում եք՝ ինչ ա կատարվում երկրում: Նիկոլ ջան, գնացել ես էդտեղ տեղեկություններ տարածես, որ իրականությանը չե՞ն համապատասխանում: Ուրիշ բան ու գործ չունե՞ք Դուք, չե՞ք ուզում նախագիծը՝ մերժեք այն: Սուտ տեղեկություններ ինչի՞ եք տարածում: Էս ի՞նչ ա կատարվում ստեղ. Դուք անճանաչելի եք դարձել, պարոն վարչապետ: 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը պահանջում է, որ հեռուսատեթերում՝ մասնավորապես Հանրայինի եթերում տրվի հերքում այդ տեղեկատվության վերաբերյալ: Նա առաջարկում է, որ Հանրայինով ցուցադրեն իր ֆեյսբուքյան տեսաուղերձը: