A
A
Եվրոպայի լիգա. «Արսենալը» հաղթեց «Վալենսիային», Մխիթարյանը մասնակցեց խաղին
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի Լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց իսպանական «Վալենսիային»:
Հանդիպման հաշիվը բացվեց 11-րդ րոպեին: Աչքի ընկավ հյուրերի խաղացող Մուկտար Դիահաբին: Յոթ րոպե անց Ալեքսանդր Լյակազետը հավասարեցրեց հաշիվը, իսկ 26-ին արդեն առաջ մղեց իր թիմին: Խաղավերջում, մրցավարի ավելացրած ժամանակի առաջին րոպեին Պիեր-Էմերիկ Օբամեյանգը երրորդ անգամ գրավեց հյուրերի դարպասը:
Լոնդոնյան ակումբի կազմում խաղին մասնակցեց նաեւ Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման մտավ 75-րդ րոպեին:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 9-ին, Վալենսիայում: