A
A
Կարեն Խաչանովը ձախողվեց նաեւ Մյունխենում
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը Մյունխենում ընթացող միջազգային մրցաշարում ստացել էր 2-րդ համարը, չկարողացավ հաղթահարել երկրորդ փուլի արգելքը: 1/8 եզրափակիչ խաղում մեր հայրենակիցը երկու սեթում զիջեց գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերին՝ 6:7, 4:6:
Այդպիսով, որ Կարեն Խաչանովը կրեց 5-րդ անընդմեջ պարտությունը եւ ձախողեց 4-րդ մրցաշարի մեկնարկը: Մինչ այդ նա անհաջողության էր մատնվել Մայամիում, Մոնտե-Կառլոյում եւ Բարսելոնայում: Վերջին անգամ հայազգի թենիսիստը հաղթանակ է տարել մարտի 14-ին, Ինդիան Ուելսում, Ջոն Իսների նկատմամբ:
Ընթացիկ մրցաշրջանում Կարեն Խաչանովն անցկացրել է 17 հանդիպում, որոնցից 10-ում պարտություն է կրել: Նա թենիսիստների վարկանիշային աղյուսակում այժմ զբաղեցնում է 13-րդ տեղը: