Զենք-զինամթերքը, բոլորը օրինական են. Նազիկ Ամիրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեղադրող դատախազի հայտարարությունը, թե Մանվել Գրիգորյանի պաշտպանները հայտարարում են, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է, մինչդեռ նա առույգ դուրս եկավ ՔԿՀ-ից, Նազիկ Ամիրյանը լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց.
«Հերոսը չի սողում: Եթե իրանց թվում ա՝ պետք ա չորեքթաթ գա, թող իրանք գնան»,-դլրագրողներին ասաց Նազիկ Ամիրյանը, ամուսնու՝ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի մասին:
Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում Նազիկ Ամիրյանը մասնակցում է իր և ամուսնու գործով դատական նիստին:
Իսկ, այն հարցադրմանը, որ հերոսի տանը այդքան զենք-զինամթերք որտեղից, նա պատասխանեց. «Իսկ ո՞վ ա ասում, իսկ ո՞վ ա ասում: Կարդրե՞րը, շոու սարքելը շատ լավ բան ա: Իսկ ապացուցելը հետո կէրևա դատարանում»:
Իսկ վերջում ասաց, որ այդ զենք-զինամթերքը բոլորը օրինական են:
Հիշեցնենք՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:
Ըստ մեղադրանքի` Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր: